Գործընկերներին  www.idr.am  Անվտանգություն  Մեր մասին  Ինչպես օգտվել  FAQ  Կապ
ԳՐԱՆՑՎԵՔ
համակարգում առցանց հաշիվ ձեռք բերելու համար
ԼԻՑՔԱՎՈՐԵՔ
Ձեր հաշիվը այստեղ նշված ցանկացած եղանակով
ՈՐՏԵՂ ՎՃԱՐԵԼ
Առկա ծառայությունների եւ ապրանքների ցանկ
Rates by  nachange.com
354.007 / 386.224
10.309 / 12.651
393.976 / 473.584
PAY GET IDram
1.000 = 353.115
1.000 = 353.115
Ինչպես օգտվել

Համաձայն Հայաստանի Հանրապետության , ինչպես նաև միջազգային օրենքների, իրավական ակտերի և Փողերի Լվացման և Ահաբեկչության Ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային օրենքների «Իդրամ» ինտերնետ վճարային համակարգի որոշ ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է անցնել նույնականացման գործընթաց:

Նույնականացման գործընթացն անհրաժեշտ է հաճախորդի ինքնությունը հաստատելու համար, ինչը, համաձայն օրենքների, ինչպես նաեւ հաճախորդի ֆինանսական գործարքների անվտանգությունից ելնելով պարտադիր է:

Այս պահին, գրանցման փուլից բացի, որի ընթացքում չեն ստուգվում հաճախորդի տվյալները, համակարգում գործում է նույնականացման երեք փուլ:


Գրանցման փուլ – Հաճախորդը համակարգում գրանցվելիս մուտքագրում է անձնական տվյալներ, հասցե և հետադարձ կապի տվյալներ, այդ թվում` բջջային հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե: Այս փուլում տվյալները չեն ստուգվում, և Հաճախորդին թույլատրվում է կատարել

  • կոմունալ վճարումներ


Նույնականացման Առաջին փուլ – այս փուլում նույնականացվում են բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն: Բջջային հեռախոսահամարին և էլ. հասցեին ուղարկվում են ծածկագրեր, որոնք համակարգում մուտքագրելուց հետո միայն փուլը համարվում է ավարտված: Այս դեպքում վերոնշյալ ծառայություններից բացի Հաճախորդը կարող է նաեւ կատարել.

  • գնումներ առցանց խանութներից
  • վարկերի մարումներ


Նույնականացման Երկրորդ փուլ – եթե գրանցման ժամանակ Հաճախորդը մուտքագրել է ոչ ճշգրիտ անձնական տվյալներ, ապա նա կարող է ճշգրտել մուտքագրված տվյալները այս փուլում հաստատելով նոր տվյալները փին-կոդով:

Նշում` Երկրորդ փուլում մուտքագրված անձնական տվյալներն այլեւս հնարավոր չի լինի փոխել, բացառությամբ անձնագրի համարի (այն կարող է կրկին փոխվել միայն անձնագրի փոփոխության դեպքում): Անձնագրի համարի փոփոխության համար Հաճախորդը պետք է ընկերության փոստային հասցեին ուղարկի իր անձնագրի  նոտարով հաստատված թարգմանությունը հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով:

Այս դեպքում վերոնշյալ ծառայություններից բացի Հաճախորդը կարող է նաեւ կատարել.

  • գումարի դուրսբերում իր անձնական տվյալներով


Նույնականացման Երրորդ փուլ – Հաճախորդի մուտքագրված ճշգրիտ տվյալները ստուգվում են համակարգի օպերատորի համապատասխան ստորաբաժանման կողմից: Նույնականացման նպատակով հաճախորդն իր անձնագրով այցելում է «Իդրամ» գրասենյակ, որտեղ համեմատվում են նրա մուտքագրած եւ իրական անձնական տվյալները, որից հետո հաճախորդին տրամադրվում է ակտիվացման կոդ պարունակող ծրար:
Եթե հաճախորդը չի կարող անձնագրով անձամբ ներկայանալ «Իդրամ» գրասենյակ (վերաբերում է շրջանի և արտասահմանի բնակիչներին), ապա նա պետք է ընկերության փոստային հասցեին ուղարկի անձնագրի նոտարով հաստատված թարգմանությունը հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով, որից հետո նրա գրանցման հասցեին համակարգի օպերատորի կողմից կուղարկվի ակտիվացման կոդը պարունակող փոստային ծրար:

Տվյալ փուլը համարվում է ավարտված ակտիվացման կոդը ստանալուց եւ համապատասխան դաշտում մուտքագրելուց հետո:
Երրորդ փուլն անցնելուց հետո հաճախորդը կարող է օգտվել համակարգի կողմից տրամադրվող բոլոր ծառայություններից, այդ թվում.

  • տարադրամի փոխանակում
  • գումարի դուրս բերում այլ անձի անունով (դրամական փոխանցում),
  • խաղադրույքներ
  • ներքին փոխանցում և այլն


Հաճախորդը նույնականացման յուրաքանչյուր փուլը կարող է անցնել միայն այն դեպքում, երբ արդեն անցել է դրան նախորդող փուլերը:

 
Հարցում
Submit
   Առաջարկներ/Բողոքներ
Ուղարկող:
Էլ. փոստ:
Send
 
 Մեր նոր գործընկերը

 Բաժանորդագրվել լուրերին
Էլ. փոստ:
Subscribe

Վերջին նորությունները

 Ստանալ Adobe Reader