«Մի դրամի ուժի» 2-րդ փուլի գումարն ուղղվելու է Համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի

Ամփոփվեց «Մի դրամի ուժը» նախաձեռնության երկրորդ փուլը։ Ինչպես ի սկզբանե հայտարարել էինք, օգոստոսի 24-ից սեպտեմբերի 30-ը կուտակված մի դրամների ողջ գումարը, որը կազմում է մոտ 2.521.255 դրամ, պետք է ուղղվեր Ծիծեռնակաբերդի շրջակայքում Armenia tree project ընկերության հետ համատեղ ծառատունկի իրականացմանը։

Սակայն, հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը, IDBank-ի և ATP-ի մեր գործընկերների հետ որոշեցինք հավաքված գումարը փոխանցել Համահայկական հիմնադրամին և տնկել 29 ծառ, որովհետև մեր հայկական երկրորդ հանրապետությունը՝ Արցախը, 29 տարեկան է։

Իսկ ծառերը, որ մոտ օրերս տնկելու ենք, հենց Արցախի ամրության, զարգացման, ծաղկունքի խորհրդանիշը թող լինեն։

arcax2

«Մի դրամի ուժը» նախաձեռնության հաջորդ ծրագիրը նույնպես կոչված է լինելու օգնելու Արցախին։ Հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում կուտակված «մի դրամների» ողջ գումարը նույնպես կուղղվի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին։

Մինչ այս պահը հավաքվել է

ամեն ինչ սկսվում է մի դրամից

Որքա՞ն է կազմում իմ ներդրումը