Scroll top

Վճարիր անհպում,
հպվիր որքան ուզում ես

Դիտել

Վճարիր անհպում, հպվիր որքան ուզում ես

ԿԱՆՈՆՆԵՐ

‹‹Իդրամ›› ՍՊԸ-ի կողմից կազմակերպվող գովազդային վիճակախաղի կանոններ

1. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1.1. Սույն կանոնների մեջ օգտագործվող հիմնական հասկացությունները.

1.1.1. Ընկերություն – ‹‹Իդրամ›› ՍՊԸ.

1.1.2. Բջջային հավելված – Իդրամ բջջային հավելված, որը հնարավորություն է ընձեռում Օգտատերերին օգտվելու Ընկերության կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայություններից.

1.1.3. Օգտատեր – Ընկերության կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայություններից օգտվող ֆիզիկական անձ.

1.1.4. Մասնակից – Ընկերության և ‹‹ԱյԴի Բանկ›› ՓԲԸ-ի կողմից կազմակերպվող գովազդային վիճակախաղի մասնակցության պայմաններին համապատասխանող Օգտատեր.

1.1.5. Կտրոն – Ընկերության և ‹‹ԱյԴի Բանկ›› ՓԲԸ-ի կողմից կազմակերպվող գովազդային վիճակախաղի Օգտատիրոջ մասնակցելու իրավունքը հաստատող փաստաթուղթ.

1.1.6. Էլեկտրոնային կտրոն – Օգտատիրոջ Իդրամ դրամապանակում (Բջջային հավելվածում կամ Ընկերության կայքում) Ընկերության կողմից գեներացվող Կտրոն, որով նույնականացվում է Մասնակիցը.

1.1.7. Սպասվող կտրոն – գեներացված 7 (յոթ) նիշ թիվ, որը դառնում է Կտրոն սույն Կանոններով սահմանված պահանջներին Մասնակցի համապատասխանելու դեպքում.

1.1.8. Գործընկեր – Ընկերության հետ վճարահաշվարկային ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած անձ, որի ուժով Ընկերությունը իրականացնում է դրամական միջոցների հավաքագրում՝ Օգտատիրոջ կարգադրության հիման վրա և ի շահ Գործընկերոջ.

1.1.9. Կանոններ – Ընկերության և ‹‹ԱյԴի Բանկ›› ՓԲԸ-ի կողմից կազմակերպվող գովազդային վիճակախաղի կանոններ.

1.1.10. Իդրամ համակարգ – Ընկերության և ‹‹ԱյԴի Բանկ›› ՓԲԸ-ի համատեղ հարթակ, որն օգտագործվում է նրանց կողմից վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու համար։

2. ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ

2.1. Ընկերությունը և ‹‹ԱյԴի Բանկ›› ՓԲԸ-ն իրենց համատեղ մարքետինգային ռազմավարության շրջանակներում կազմակերպում են գովազդային վիճակախաղ (այուհետև՝ Վիճակախաղ)։ Վիճակախաղը տեղի է ունենալու 11.06.2021թ.-ին, ժամը 21։00-ին օնլայն տարբերակով։

2.2. Վիճակախաղի ընթացքում խաղարկվելու է երկու ‹‹FIAT 500›› մակնիշի ավտոմեքենա (այսուհետև՝ Շահում(ներ))։

3. ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ

3.1. Մասնակիցը, կատարելով համապատասխան նշում Բջջային հավելվածում կամ Ընկերության կայքում, տալիս է իր անհետկանչելի համաձայնությունը Կանոններին։ Կանոններին վերապահումով համաձայնությունը արգելվում է։

3.2. Կանոնները կրում են հրապարակային բնույթ և Վիճակախաղի ողջ ընթացքում հասանելի են Մասնակցի համար Բջջային հավելվածում և Ընկերությանը պատկանող՝ idram.am կայքում:

3.3. Ընկերությունը և ‹‹ԱյԴի Բանկ›› ՓԲԸ-ն համատեղ որոշմամբ իրավունք ունեն կատարել փոփոխություն Կանոններում, ընդ որում Կանոններում ցանկացած փոփոխություն ավտոմատ հասանելի է դառնում Մասնակցի համար Բջջային հավելվածում և Ընկերությանը պատկանող՝ idram.am կայքում։

3.4. Կանոնների փոփոխությունները համարվում են համաձայնեցված Մասնակցի հետ, եթե վերջինս չի դադարեցնում Վիճակախաղի իր մասնակցությունը։

3.5. Մասնակիցը տալիս է Ընկերությանը և ‹‹ԱյԴի Բանկ›› ՓԲԸ-ին Վիճակախաղի շրջանակներում իր անձնական տվյալների հավաքագրման, օգտագործման և մշակման իր անհետկանչելի համաձայնությունը։

3.6. Վիճակախաղում շահող ճանաչվելու դեպքում Մասնակիցը պարտավորվում է մասնակցել Ընկերության և ‹‹ԱյԴի Բանկ›› ՓԲԸ-ի կողմից Շահումի փոխանցման նկարահանմանը, ինչպես նաև տալիս է նկարահանված նյութերը հրապարակելու իր համաձայնությունը։

4. ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

4.1. Վիճակախաղի Մասնակից դառնալու համար Օգտատերը պարտավոր է միաժամանակ համապատասխանել ստորև նշված բոլոր չափորոշիչներին.

4.1.1. Իդրամ համակարգի միջոցով 12.02.2021թ.-ից մինչև 31.05.2021թ.-ը ժամը 23։59-ն ներառյալ կատարել հետևյալ գործողություններից առնվազն մեկը.

4.1.1.1. կատարել NFC կամ QR տեխնոլոգիաներով միանվագ 1,000 (հազար) ՀՀ դրամ և ավել վճարում Գործընկերների վաճառքի կետերում (այդ թվում նաև ֆեյսբուքյան էջի միջոցով), որը չի չեղարկվի մինչև Վիճակախաղի ավարտը.

4.1.1.2. կատարել առցանց միանվագ 1,000 (հազար) ՀՀ դրամ և ավել վճարում Գործընկերների կայքերում, որը չի չեղարկվի մինչև Վիճակախաղի ավարտը, բացառությամբ.

4.1.1.2.1. շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպող և խաղատներ հանդիսացող Գործընկերների մոտ կատարվող վճարումների, որոնց դեպքում վճարումը պետք է լինի միանվագ 30,000 (երեսուն հազար) ՀՀ դրամ և ավել.

4.1.1.3. կատարել առցանց միանվագ 1,000 (հազար) ՀՀ դրամ և ավել վճարում Բջջային հավելվածում առկա տոմսերի բաժնում, որը չի չեղարկվի մինչև Վիճակախաղի ավարտը.

4.1.1.4. կատարել առկա այլ ծառայությունների գծով միանվագ 30,000 (երեսուն հազար) ՀՀ դրամ և ավել վճարում, որը չի չեղարկվի մինչև Վիճակախաղի ավարտը.

4.1.2. լինել 18 (տասնութ) տարին լրացած Օգտատեր.

4.1.3. Ընկերության վճարահաշվարկային համակարգում ունենալ ‹‹Պրեմիում Պլյուս›› կարգավիճակ։

4.2. Վիճակախաղի Մասնակից չեն կարող հանդիսանալ.

4.2.1. Ընկերության և ‹‹ԱյԴի Բանկ›› ՓԲԸ-ի աշխատողները և նրանց մերձավոր ազգականներ` ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ և ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրները և քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաև ամուսինը.

4.2.2. ‹‹Պրեմիում Պլյուս›› կարգավիճակ չունեցող Օգտատերը.

4.2.3. այն Օգտատերը, ում հաշվառման հաշիվը, Վիճակախաղի մեկնարկի պահին ունի սառեցված (banned), Լուծված (terminated), Օգտատիրոջ կողմից լուծված (terminated by user) կամ Հեռացված (deleted) կարգավիճակներից որևէ մեկը.

4.2.4. 18 (տասնութ) տարին չլրացած Օգտատերը։

4.3. Օգտատիրոջ Իդրամ դրամապանակում լրացված անձնական տվյալները պետք է համապատասխանեն նրա անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթում նշված տվյալների հետ, հակառակ դեպքում նա հնարավորություն չի ունենա դառնալ Մասնակից։

4.4. Էլեկտրոնային կտրոնը հայտնվում է Օգտատիրոջ Բջջային հավելվածի և Ընկերության կայքի համապատասխան բաժնում սույն Կանոնների 4.1.1 կետում նշված գործողությունները կատարելուց անմիջապես հետ։

4.5. Կանոնների 4.1.1.1, 4.1.1.2 և 4.1.1.3 կետերի համաձայն 1,000 (հազար) ՀՀ դրամը գերազանցող միանվագ վճարում կատարելու դեպքում, անկախ գումարի չափից, տրամադրվում է միայն մեկ Էլեկտրոնային կտրոն ։

4.6. Կանոնների 4.1.1.2.1 և 4.1.1.4 կետերի համաձայն 30,000 (երեսուն հազար) ՀՀ դրամը գերազանցող միանվագ վճարում կատարելու դեպքում, անկախ գումարի չափից, տրամադրվում է միայն մեկ Էլեկտրոնային կտրոն ։

4.7. Կտրոն չի տրամադրվում հետևյալ դեպքերում.

4.7.1. Ընկերության կայքի միջոցով կատարվող հետևյալ գործարքների դեպքում.

4.7.1.1. Փոխանցումներ Օգտատիրոջ հաշիվների միջև.

4.7.1.2. Փոխանցումներ դեպի բանկային քարտեր.

4.7.1.3. Փոխանցումներ դեպի բանկային հաշիվներ.

4.7.1.4. Փոխանցումներ ՀՀ Պետբյուջե.

4.7.1.5. Սվիֆտ փոխանցումներ.

4.7.1.6. Փոխանցումներ դեպի այլ Իդրամ հաշիվ.

4.7.1.7. Փոխանցումներ դեպի էլ. փողի համակարգեր – Yandex money, emoney, QiWi, Upay.

4.7.1.8. Կանխիկացման հայտեր.

4.7.1.9. Կանխիկացում բանկերում.

4.7.1.10. Վիզա Ռոկետ քարտի համալրում.

4.7.1.11. Ավանդի համալրում։

4.7.2. Բջջային հավելվածի միջոցով կատարվող հետևյալ գործարքների դեպքում.

4.7.2.1. Կանխիկացում Ընկերության մասնաճյուղում.

4.7.2.2. Փոխանցումներ դեպի բանկային հաշիվներ.

4.7.2.3. Փոխանցումներ դեպի բանկային քարտեր.

4.7.2.4. Փոխանցումներ Օգտատիրոջ հաշիվների միջև.

4.7.2.5. Փոխանցումներ դեպի այլ Իդրամ հաշիվներ.

4.7.2.6. Վիզա Ռոկետ քարտի համալրում.

4.7.2.7. Փոխանցումներ դեպի էլ. փողի համակարգեր – Yandex money, emoney, QiWi, Upay.

4.7.2.8. Կանխիկացում բանկում։

4.8. Սույն Կանոնների 4.1.1. կետում սահմանված վճարում կատարելու ժամանակ վճարման աղբյուր Ռոքեթ Լայնն ընտրելու դեպքում, բացի գեներացվող Կտրոն(ներ)ից, գեներացվում է երկու Սպասվող կտրոն։

4.9. Սպասվող կտրոնը գեներացվելու պահից տասը օր անց դառնում է Կտրոն միայն այն դեպքում, եթե սույն Կանոնների 4.8 կետում նշված վճարումը չի չեղարկվել, Ռոքեթ Լայնը չի մարվել և ժամկետանց չէ։

4.10. Խմբային վճարումները միանվագ վճարում չեն համարվում, այլ համարվում են առանձին վճարումներ խմբում առկա յուրաքանչյուր ծառայության գծով։

4.11. Կտրոններն ակտիվացնելու համար մինչև 10.06.2021թ.-ը ժամը 23։59 ներառյալ Մասնակիցը պարտավոր է մուտք գործել Բջջային հավելվածում կամ Ընկերության կայքում առկա էջը և սեղմել ‹‹Մասնակցել խաղարկությանը›› կոճակին, որից հետո Մասնակցին հասանելի կլինեն բոլոր առկա Կտրոնները։

4.12. Կտրոնը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝ Կտրոնի հերթական համարը (7 նիշ թվով), գեներացման ժամ և ամսաթիվ, գործարքի id, գործարքի գումար։

5. ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԸՆԹԱՑՔԸ

5.1. Շահող Մասնակիցները որոշվելու են պատահականության սկզբունքով։

5.2. Վիճակախաղի արդյունքները ամփոփվելու են 11.06.2021թ.-ի ժամը 21։00-ին Facebook սոցիալական ցանցում Ընկերության էջում և Youtube կայքի Ընկերության ալիքում ուղիղ հեռարձակման միջոցով։

5.3. Վիճակախաղի ընթացքում Շահումները խաղարկվելու էն հաջորդաբար։

5.4. Շահող Մասնակիցներին որոշելու համար Վիճակախաղի ընթացքում հանդիսավարը յուրաքանչյուր Շահումի շահողին որոշելու համար լոտոտրոնի միջոցով դուրս է բերում հաջորդաբար 7 (յոթ) հատ թիվ, հայտարարում է այդ թվերով կազմված ենթադրյալ Կտրոնի հերթական համարը և ստուգում է այդ թվերով կազմված Կտրոնի առկայությունը և պատկանելիությունը։

5.5. Կտրոնի առկայությունը և պատկանելիությունը ստուգելուց հետո հանդիսավարը զանգահարում է շահող Մասնակցի Ընկերության վճարահաշվարկային համակարգի հաշվում գրանցված հեռախոսահամարով։ Կապ հաստատելու անհաջող փորձի դեպքում հանդիսավարը ևս 2 (երկու) անգամ զանգահարում է շահող Մասնակցին։

5.6. Շահող Մասնակցին նույնականացնելուց հետո նա տեղեկացվում է Շահումը կամ Շահումի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող ապացույցը ստանալու պայմանների մասին։

5.7. Եթե լոտոտրոնի միջոցով հաջորդաբար դուրս բերած 7 (յոթ) հատ թվով կազմված Կտրոնի համար գոյություն չունի կամ Կտրոնը ակտիվացրած չի կամ հնարավոր չի եղել կապ հաստատել շահող Մասնակցի հետ սույն Կանոնների 5.5. կետի դրույթների համաձայն, ապա Շահումը կրկին խաղարկվում է Կանոնների 5.4, 5.5 և 5.6 կետերի համապատասխան։

5.8. Հանդիսավարն անցնում է հաջորդ Շահումի խաղարկությանը՝ միայն նախորդ Շահումը կամ Շահումի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող ապացույցը շահող Մասնակցին ստանալու պայմանների մասին տեղեկացնելուց հետո։

5.9. Յուրաքանչյուր Մասնակից, անկախ նրա Կտրոնների քանակից, կարող է շահել մեկ Շահումից ոչ ավել։

5.10. Շահող Մասնակցի կողմից Շահումը ենթական չէ փոփոխության կամ Ընկերության և (կամ) ‹‹ԱյԴի Բանկ›› ՓԲԸ-ի կողմից համարժեք դրամական միջոցների հետ փոխանակման։

5.11. Ընկերությունը և ‹‹ԱյԴի Բանկ›› ՓԲԸ-ն պատասխանատվություն չեն կրում Շահումի հայտնաբերված որակական թերությունների և խնդիրների համար, եթե դրանք անզեն աչքով տեսանելի չեն, կամ Ընկերության և (կամ) ‹‹ԱյԴի Բանկ›› ՓԲԸ-ի կողմից նախապես անհնար է եղել պարզել, նկատել, ստուգել, կամ ճշտել այն։

5.12. Ընկերության և ‹‹ԱյԴի Բանկ›› ՓԲԸ-ի կողմից գովազդի շրջանակներում ցուցադրված Շահումի արտաքին տեսքը կարող է տարբերվել Կանոնների 2.2 կետում նշված Շահումի արտաքին տեսքից:

5.13. Վիճակախաղի ժամանակ խաղարկվող Շահումի համար շահող Մասնակցի կողմից պետությանը վճարման ենթակա բոլոր անհրաժեշտ հարկերը վճարվում է Ընկերության և (կամ) և ‹‹ԱյԴի Բանկ›› ՓԲԸ-ի կողմից։

Խաղարկություն

11.06.2021 | 21:00